Հեքիաթներ

Աղվեսն Ու Դրախտի Թակարդը

      Հին ժամանակներում հնարամիտ, ազնվատոհմ ծագումով մի աղվես էր ապրում: Այդ աղվեսը էն աղվեսի թոռան թոռն է լինում, որը ջրհեղեղի ժամանակ մտել էր Նոյի տապանը: Էս աղվեսը շատ ուսումնական էր, իմաստունների ու գիտնականների հետ էր նստում, վեր կենում, շատ հաջողված ու գեղեցիկ բանաստեղծություններ էր գրում: Եթե ցանկանար, կարող էր թալիսման անել, գիր կապել-կտրել, հեքիմություն … Continue reading Աղվեսն Ու Դրախտի Թակարդը

Աներևույթ Վիշապը

     Ժամանակով մի ծեր արքայի է տանում մահը: Թագավորությունը մնում է տղային: Էս տղան էլ իր հասկացածի չափով, ինչքան որ խելքը կտրում է, այդ կարողությամբ էլ, կառավարում է երկիրը: Քանի ժամանակն անցնում է, ժողովուրդը տեսնում է, որ թագավորը չի կարողանում թագավորել:      Քաղաքի ծերերը, փորձ ունեցողները, իմաստունները հավաքվում են խորհրդի, թե ինչ անեն, որ … Continue reading Աներևույթ Վիշապը

Անմահական Վարդ

    Ժամանակով մի թագավոր է լինում: Էս թագավորը զարմանահրաշ ծաղիկներով պարտեզ է ունենում և մի Անմահական վարդենի: Բայց թագավորն ինչ անում, չի անում, ինչ պարտիզպան էլ վարձում է, ինչ պահակախումբ էլ կանգնեցնում է և սրանք, ինչքան էլ զգոն ու զգույշ են մնում, չի լինում. հենց գալիս է վարդի բացվելու ժամանակը, հողի տակից ելնում է … Continue reading Անմահական Վարդ

Աքաբ  Թագավոր

     Ժամանակին Աքաբ թագավորը իր պալատականներին, մեծամեծ նվերներով, խնամախոսության ուղարկեց արաբների երկիրը՝ նրանց արքա Աբդյուլ Ազիզի աղջկան ուզելու:      Թագավոր Աբդյուլ Ազիզը վերցրեց ուղարկված նվերները՝ ոսկու ձուլածո սալիկները, եղնիկի մորթուց կարված տոպրակներով ադամանդները, վայրի քամիների ու հովերի մեջ մեծացած սպիտակ նժույգները, ձայն հանող կարմիր փայտը, ոսկերիզ երկանիվ ռազմական կառքն ու ասաց. «Ես պայման ունեմ», … Continue reading Աքաբ  Թագավոր

Դատավորը

     Ժամանակով խոշոր մի քաղաքում հայտնի Դատավոր էր ապրում: Բոլորը  նրան հարգանքով և ակնածանքով էին վերաբերվում: Այդ ժամանակ երկրում երկու տարի իրար վրա երաշտ եղավ: Խոտ ու կեր չլինելու պատճառով անասունները սակավանում էին, սով է սկսվում: Ինչքան սաստկանում է սովը, այնքան էլ վատանում էին Դատավորի գործերը: Պարտքատերերն ու պարտք ունեցողները, հարուստներն ու աղքատները, իշխաններն … Continue reading Դատավորը

Թագավորն ՈՒ Ճգնավորը

    Ժամանակին մի ճգնավոր ապրում էր քարանձավում, արդեն քառասուն տարի: Քառասուն տարի ճգնել էր և հասել կատարյալ իմաստության. պարզկա գիշերներին նայել էր երկնքին ու աստղաբաշխություն սովորել, նայել էր լեռներին ու ավազի հատիկի պատմությունն էր հասկացել, կայծակներից կրակ ստանալու գաղտնիքն էր կորզել:      Եվ ահա, օրերից մի օր, քաղաքի չոբանը հոտը պատահական տանում է այդ … Continue reading Թագավորն ՈՒ Ճգնավորը

Լուսեղենի Հեքիաթը

    Ժամանակով մի տղա է լինում, նրան բախտը չէր ժպտում. ինչքան մայրը գնում էր աղջիկ ուզելու, չէին տալիս, ծաղրում, ծիծաղում էին, թե. «Ինչի՞, մեր աղջիկը քո տղայի՞ն է արժանի»: Այսպես ժամանակի հետ տղան ընկնում է տխրության և թախծի մեջ: Ոչ հաց է ուտում, ոչ էլ կարգին խոսում է. գիշերները դուրս է գալիս, լուսնոտի նման … Continue reading Լուսեղենի Հեքիաթը

Խոսրով  Թագավոր

     Ժամանակին աշխարհի վրա ապրում էր Խոսրով թագավորը: Նա հարուստներից հարուստ թագավոր էր և չուներ իրեն հավասարը: Շատ գործերի էր ձեռնամուխ եղել՝ պալատներ ու ապարանքներ էր կերտել, պտղաբեր այգիներ էր տնկել, պարտեզներ ու ծաղկանոցներ էր շինել: Մայրիների խիտ անտառներ ուներ և դրանք ոռոգելու համար ջրամբարներ էր կառուցել: Գերեվարած ծառաներ և աղախիններ ուներ, որոնք նրա … Continue reading Խոսրով  Թագավոր

Հարևանի Սև Կատուն

     Ժամանակով Կարին քաղաքում մարդ ու կին էին ապրում: Նրանց հարևանը մի սև կատու ուներ: Կատու մի ասի, մի կրակ ասա: Ցանկապատի վրայով անցնում, նրանց հաց ուտելու պահին հանկարծ ցատկում էր սեղանին, աման-չամանն էր ջարդում, համով բաներն էր տանում, դիմադրելու դեպքում հարձակվում, երես ու ոտք էր ճանկռտում, օրորոցի մեջ երկու տարեկան մանկանն էր արյունոտում, … Continue reading Հարևանի Սև Կատուն

Ճանապարհորդը

     Ժամանակով մի թագավոր է լինում: Երբ առաջացող տարիքի հետ մազերին    արդեն ճերմակն է նստում, հասկանում է Երկրի վրա իրեն տրված միակ կյանքի անցողիկությունը, կորցնում է սրտի զվարթությունը և առանձնության մեջ անընդհատ թախծելով է ապրում. կասկածը տանջում է նրան, թե արդյո՞ք իր ապրած կյանքը եղավ այնպես, ինչպես նախանշված էր ի սկզբանե, թե՞ ընթացքի … Continue reading Ճանապարհորդը

Մուրացկանը,  Հարուստը

      Մի հարուստ մարդ առավոտյան, երբ երկնքում արևն սկսում է ծաղկել, սայլն է լծում, գնում է շուկա՝ տան համար առևտուր անելու: Էս ունևոր մարդը գրպանում մի ոսկի և մի կոպեկանոց է ունենում: Երբ սայլը կանգնեցնում է կայանատեղին, ուզում է շուկա մտնել, դռան մոտ նստած մուրացկանը նրանից ողորմություն է խնդրում: Համբոն ձեռքը գրպանն է տանում, … Continue reading Մուրացկանը,  Հարուստը

Սև,  Ճերմակ

     Ժամանակին, սեղանին կարտոֆիլ ու թթու դրած կաղամբ, ճաշի էր նստած մի ընտանիք: Հանկարծ տղան դադարեցրեց ուտելը, կիսակծած կարտոֆիլը դրեց սեղանին, դրսում թթենու տերևներից կաթկթացող անձրևի կաթիլներին լսեց, լսեց ու հորն ասաց. «Ցանկանաս, թե չցանկանաս, թագավորի աղջկան ինձ համար պիտի ուզես»: Հայրն ու մայրը շվարած՝ ծպտուն չէին կարողանում հանել, վախեցած աչքերով տղային էին նայում, … Continue reading Սև,  Ճերմակ

Տան Պահապան Հրեշտակը

     Ժամանակով շատ հարուստ մի մարդ է լինում: Այնքան հարուստ, որ քաղաքի իշխաններն ու ազատանին երազում էին նրա հետ սեղան նստել: Կարմրագմբեթ, տաք ջրերի բաղնեպանն ու արքունական պահեստների մառանապետն ախ էին քաշում, որ երբ նա սպիտակ ջորիները լծած կառքով անցներ փողոցով, գոնե գլխի շարժումով իրենց բարևեր: Մեծահարուստը բազմանդամ ընտանիք՝ եղբայրներ և որդիներ ուներ, որոնք … Continue reading Տան Պահապան Հրեշտակը

Քարափի Մեջ Փակված Աղջիկը

    Լինում է, չի լինում, մի աղքատ մարդ է լինում: Էս մարդը սրա-նրա դուռը մշակություն անելով, կինն էլ մեծահարուստների տներում լվացք անելով կամ        խնոցի հարելով՝ իրենց մինուճար տղի՝ Զոհրաբի, օրական ապրուստը հազիվ էին հոգում:      Մի անգամ, գյուղի կամուրջը կառուցելիս, Զոհրաբի հորը հրավիրում են մշակություն անելու. կամարի տակ աշխատելու ժամանակ մի քար է ընկնում … Continue reading Քարափի Մեջ Փակված Աղջիկը

LevonKhechoian.com