Պատմվածքներ

Աղջիկը, բանաստեղծը

Հորեղբայր Գուրգենիս Աննան այնքան գեղեցիկ էր `թաղի տղաները գիշերուզօր նրանց պատերի տակից չէին հեռանում: Սպառնում էին իրար: Արտասահմանյան մեքենաներով էլ ուրիշ պատանիներ, ավելի մեծահասակներ էին գալիս, տան դիմաց փողոցում կանգնած` մնում էին գիշերվա մեջ: Օվչարկա սեւ շունը այգու երկայնքով գնալ-գալով, ցանցկեն մետաղե ցանկապատը կրծոտելով `հաչում էր առանց դադարի: Մի խավար գիշեր հարեւանի Գոշը հեծկլտալով երգեց … Continue reading Աղջիկը, բանաստեղծը

Ամբոխը

Ժողովուրդը վազում էր: Ջհուդ Մուկուչի Մորիկին տարել էին գոմերը խեղդելու: Գետի վրա արդեն սառույց էր կապել: Մեծահասակներն ու երեխաներս, սայթաքուն սառույցի վրա ընկնելով, սահելով ու սառցի կտորներ գցելով բերաններս, վազում էինք: Ջհուդ Մուկուչը տեղափոխվում էր քաղաքում ապրելու, իսկ շանը չէր ցանկանում որևէ մեկին թողնել: Հովիվներից մի քանիսը, խոր ձյունը լոք տալով, կոլտնտեսության մի տասնհինգ շուն … Continue reading Ամբոխը

Այգին

Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկատեց: Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց՝ թմբի բարձրությունը փորին հասավ: Նա իր դեմ՝ նորածագ պայծառ լույսի և թանձր ստվերների մեջ, ավելի ուշ տեսավ՝ արևածաղկի հատիկների մեծության, հողի երեսին շաղ եկող, սև պեծկլտացող մեջքերով մրջյուններ, որոնք գետնի տակից զարկող ջրի նման դուրս էին թափվում: Ելենը չշարժվեց, նայում էր, … Continue reading Այգին

Անձրև

    Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է: Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք: Հազար ռուբլի ծնողներն էին տվել, հազար էլ` աներանք: Այստեղ իրար հաջորդող հաջողություններն այնքան շատ էին, Մելիքը զարմացած էր, թե  ոնց էին գյուղում մեծ քաղաքից ահաբեկված, իրեն հորդորում ետ կանգնել … Continue reading Անձրև

Բուն

Երբ Բենոն պատերազմից հինգ օրով արձակուրդ եկավ ու գնում էր Գառնիկենց տուն, մենք էլ նրա ետևից էինք գնում և ամբողջ թաղով մտածում, որ նրա հաջորդ գործը լինելու է Վալերի Բաղդասարովին սպանելը: Ինչքան էլ Վալերի Բաղդասարովը շտապել ու լուսադեմին ավտոտնակից հանել էր «ժիգուլին» ու Ալիսի հետ հեռացել քաղաքից, մենք գիտեինք, որ հատուկ նշանակության ջոկատում ծառայող Բենոյի … Continue reading Բուն

Դատախազի թաղումը

Գնացին, եկան, ասին․ «Հիմա դուրս կբերեն»։ Ձմռան օր էր, բայց ձյուն չկար, տաք արև էր ու բոլոր հավաքվածները մրսում էին։  Առանձին խմբով կանգնած պաշտոնյաները ասում էին, որ դատախազը լավ մարդ էր։ Միջակներն էլ, գողերն էլ էին ասում։ Պաշտոնյաները միանման գլխարկներ էին դրել ու միանշանակ դժգոհում էին, որ միտինգներում արդեն բացարձակ իրենց գող են անվանում։ Ասին․ … Continue reading Դատախազի թաղումը

Եվ օձի, և «Հայր մերի» ժամանակը

    Օդը, միջանցքի ալիքված լինոլեումի տակ գլորվում, ներբաններիս տակ փափուկ` տեղից տեղ էր փախչում: Կանաչ ներկված երկար տարածք է: Պատին` ցցի վրա, մի տեղ վառվում է մերկ լամպը: Դռան մոտ,  խնձորի` ոլորապտույտ մաքրած, դեղին կեղև է ընկած: Սենյակի հեռվում մայրս կուչ է եկել անկողնու մեջ: Արծաթե ականջօղերը, որ վաղուց տանը որոնում էինք, չկային, բերել … Continue reading Եվ օձի, և «Հայր մերի» ժամանակը

Երկու կրակոց

    Երբ ավագ հորեղբայր Սարգիսը երրորդ անգամ մեր ծերացած շանը դրեց ապրանքատար գնացքի վագոնը և ուղարկեց պատահական հեռուները, հայրս, այդ օրը գյուղից հեռացող դռնփակ վագոնից լսվող շան ոռնոցն ականջների մեջ, առավոտից մինչև ուշ գիշեր սարսափելի խմեց գյուղի ճաշարանում: Պատերը բռնած դուրս էր եկել ճաշարանից ու դեմը՝ քիչ հեռվում տեսել էր օդեղեն, օդի մեջ վառվող, … Continue reading Երկու կրակոց

Երկու հրեշտակ

Մանուկը միայն հեղեղատի եզրին, կանգառի ժամանակ, գլխի ընկավ, որ հինգ օր անընդհատ գիշեր է և չի լուսանում: Նա մտածեց` դրա պատճառը գուցե երկինք-գետին բռնած, մի շաբաթ անդադար թափվող թանձր անձրևն է, կամ նրանից է, որ օդը անտառածածկ ահռելի լեռների մութ անդրադարձն է կլանում, կամ գուցե նրանից է, որ թրթռացող, կարմրած լույսերով ընթացող տրակտորների` կահ-կարասիներով բեռնված … Continue reading Երկու հրեշտակ

Երկուսը մի դեմքով

     Ուսանողը սովորություն ուներ ամեն օր դասերից հետո մի ժամ քնելու: Ժամը երեքին արթնանում էր, լվացվում, սանրվում, որովհետև երեքն  անց կեսին նրանց ճաշի ժամն էր: Ճաշում էին: Այնուհետև ուսանողը դասերն էր պատրաստում, իսկ տարեց կինը նստում էր բազմոցին ու խեղդվում լռության մեջ: Թարթիչներն էին, որ մատնում էին նրա կենդանությունը: Դա կանանց մոտ հակասություններով լի … Continue reading Երկուսը մի դեմքով

Երրորդ Որդին

   Անձրևը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արևը կուրացնող բռնկումներով դուրս եկավ,  անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը: Հարևան Ներսիկը հարբած քնած էր, ինչքան էլ ձեն էին տալիս, չէր արթնանում: Նրա տրակտորը հանեցինք բակից ու առանց նրա գնացինք լճերի մարգագետինը` խոտը հնձելու: Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ: Դեռ չորս … Continue reading Երրորդ Որդին

Զանգը

     Տաք, հորդառատ անձրև էր գալիս: Մեր գյուղում նման անձրև երբեք դեռ չէր եկել: Սարերում ձյունը միանգամից հալվեց, ու գյուղի միջով անցնող գետը ակնթարթորեն լցվեց գյուղի փողոցները: Բոլորը վախեցած  կտուրներն էին բարձրացել ու տագնապով նայում էին դպրոցի զուգարանի կտուրը բարձրացած ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Նայում էինք ու մտածում, որ նրան կարող ենք փրկել: Երբ դեղին … Continue reading Զանգը

Թթու խնձորներ

     Փողոց։ Մեկական պայուսակ ձեռներին` այդքան ճանապարհը ոտքով են վերադարձել, երկուսն էլ հոգնած են։ Երկար, անընդհատ օրվա արեւը մայր մտնելուց հետոյի ժամանակն է` ոչ լույս, ոչ մութ։ Միատարր, միապաղաղ երանգով, լուսնային կապտաճերմակ գույնով։ Պաղ կապույտ։ Ձայն` սկսվում է մոծակի բզզոցի տոնայնությունից։ Միալար ձայն` ամեն տեղ կա։ Աճում է, չպարզված գվվոց է դառնում հողի մեջ, … Continue reading Թթու խնձորներ

Թիթեղյա տուփով կոնֆետներ

      Երեկոյան ժամերին Ախալքալաքից եկող ավտոբուսը ժամանեց: Վերադարձողները ցրվեցին տները: Մենք, աչքներս դպրոցի պատի տակ կանգնած մուշտակավոր կնոջը, սահում էինք դիքից ու սահում: Իրար հրմշտելով ու քաշքշելով մոտեցանք: Նրանից դաշտային ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտ էր գալիս: Սապոգների ամուր քթերը խփում էինք սառցակալած ճանապարհին ու ձյունը շաղ տալիս միմյանց դեմքերին: Նա ասաց, որ … Continue reading Թիթեղյա տուփով կոնֆետներ

Լրագրողը

     Հարավային Կովկասի լրագրողների համաժողովն էր, նոր էի վերադարձել գործուղումից: Խմբագիրը չթողեց էլ՝ տուն գնամ: Պատմածներս այնքան անսպասելի թվացին՝ խնդրեց թերթի առավոտյան թողարկման համար անմիջապես ճանապարհորդական նոթեր գրեմ: Հինգ րոպե չէր անցել՝ լուրերի բաժնի աշխատակիցներից մեկը, որ խոսելիս էլ աղջկա նման խնդմնդալ գիտեր, եկավ, կանգնեց անդարակ, շագանակագույն գրասեղանիս առջև, իր իմացածի պես ժպտալով հայտնեց. … Continue reading Լրագրողը

Խոզը

     Վարորդն էլ մեզ հետ` մեքենայի մեջ վեց հոգի էինք:      Մուկուչ հորեղբորս էինք բերում բանտից: Դեռ գյուղ չհասած` հորեղբայր Մուկուչս մեքենան կանգնեցրեց: Ասաց. «Մենք ոտքով կգանք»: Մյուսները գնացին, մինչև մեր գյուղ հասնելը, գառը մորթելու: Ցորենի դաշտերի միջով էինք գնում, կապուտակ երկնքից, հրաձգարանի խաղալիքների նման, կախվել էին արտույտները: Հեռվում` դեղինի մեջ մի կանաչ … Continue reading Խոզը

Կալանավորները

   Բաց պատուհանից երևաց ճաղատ կապիտանը: – Ծերուկ, նց պայմանավորվել ենք: Անձամբ կհանձնես մեր Ինգային: Իմացա՞ր: – Ճիշտ այդպես: – Մոտեցիր դռանը, վերցրու: Ծերունին ուսապարկի ծանրությունից գնաց հետ-հետ `սրունքների չոր ոսկորներին ճիպոտահարված ստացած եզան նման: «Խոզի ծնունդ, ամբողջ ճամբարը կերցրեց բոզերին, բա դրա կպչուն ժպիտը, մեր Ինգային … թյու, հիմա էլ այդ շան քածը: Նրա … Continue reading Կալանավորները

Կապույտ ծաղիկը

     Հայրս հաճախ էր խմած տուն գալիս, և նրա վրա շատ էին խոսում: Անտարբեր նրանց` իր շուրջը բարձրացրած աղմուկ-աղաղակին, պառկում էր թախտին ու ամբողջ ցերեկը քնում էր: Նա գյուղի գյուղատնտեսն էր: Ցորենի դաշտերին խորշակն էր խփում: Գարու արտերը երաշտն էր տանում: Իսկ կարտոֆիլի դաշտերը լափում էին վագոններով սերմացու կարտոֆիլի հետ Ռուսաստանից եկած ճիճուները: Կոլտնտեսության … Continue reading Կապույտ ծաղիկը

Կարմիր գետի ափին աղոթելիս

     Դատավորի մեռնելու երրորդ օրվա լիալուսին գիշերը թաղի թափառական ամենախոշոր Ստեփան անունով կատուն պատուհանից ներս մտավ ու բոլորի աչքի առաջ խփեց մեռելին: Երկու ամսվա ընթացքում դա արդեն երրորդ հանգուցյալն էր, որոնց դագաղի վրա լիալուսին գիշերներին հարձակվել էր: Գիշերվա կեսին հրավիրված պաթոլոգոանատոմը գունավոր փոշիներով, օխրայով ու կապույտ մածուկներով սարքեց դատավորի դեմքը: Տոթից շնչահեղձվում էինք, վիճում … Continue reading Կարմիր գետի ափին աղոթելիս

Կարմիր կոշիկներ

     Ասին՝ Թբիլիսիից պրոֆեսոր է եկել։ Մենք գնացինք Ախալքալաք։ Հետ գալուց վերին գյուղերը գնացող ավտոբուսից իջանք Քոռ կամրջի մոտ։ Հայրս Սոխակին ձեռների վրա էր վերցրել, մայրս նրան համընթաց էր քայլում, ես հետ էի մնացել, եղեգների մեջ նստած քոռ մկներին էի քարկոծում ու ցանցապարկով քաղաքից առած սպիտակ հացն էի բերում։ Տատս մեզ դռանն էր սպասում, … Continue reading Կարմիր կոշիկներ

Կորեացին

    Վագոնի թախտին արաբի նման ծալապատիկ նստած, պատուհանից դուրս, ցերեկվան ու գիշերվան նայելով՝ երեսունվեց ժամ ճամփա գնացի։ Իմ հեռանալու վեցերորդ ամսին՝ գիշերվա ժամը չորսին, վեր թռա քնից․ անձրևը ցնցում էր տնակը։ Մթան միջով անցնող խոշոր կաթիլների արագընթաց զարկը, հողը ցնցելը, հողի հետ՝ տնակը, տնակի հետ սև շանն ու թիթեղյա տանիքը ծեծելը միայն առաջին օրերին … Continue reading Կորեացին

Հայրիկին այցելելիս

    Ասում են, թե երբ շիրիմների վրա խոտը և ծաղիկը կանաչ են ու խիտ, դա արցունքներից է: Հայրիկի գերեզմանաթմբի վրա և´ կանաչն էր առատ, և´ փուշը: Թիթեղյա ծաղկեպսակը, որ միակն է նրա գլխավերևում, անընդհատ ժնգժնգում է քամուց, համենայնդեպս, ինձ այդպես է թվում: Գուցե նրանից է, որ նվիրողը շատ էր հարուստ, կին էր, շատ հեռվից … Continue reading Հայրիկին այցելելիս

Հայրս

    Դպրոց էի հաճախում, արձակուրդներին սարերում ոչխար էի արածեցնում, մերոնց հետ կարտոֆիլն էի ցանում, մարգագետնում խաղում էի, քամուց ծածանվող շրջազգեստների տակից աղջիկների սպիտակ շապիկների ծայրերն էի տեսնում` կարմիր նախշազարդ ծաղիկներով, ու շունչս կտրվում էր․ պապիս թաղեցինք, հետո ավարտական երեկոյի վերջին զանգը եղավ, ամբողջ դասարանով, դիրեկտորն էլ մեզ հետ, երգեցինք «Լենին, դու կյանք ես հարակեզ…» … Continue reading Հայրս

Հանգստյան շաբաթ

    Շաբաթ օրը լրացավ մեկ տարին, երբ Սարգիսը կերավ Աստվածաշունչը: «Արմյան, արմյան»,- կաթսայատան առաջ կանգնած, գոռում էր Միտկան: Ասաց. «Յուլկան է եկել»: Ասի. «Արձակման թերթիկ ունեմ, պիտի քաղաք հասնեմ»: «Շտապում ես, զինվոր, դու չգիտես չէ՞, թե ով է Յուլկան»: Ասաց. «Վերջացրու, մարդավարի խոսենք»: Ես դարձյալ սապոգի քթով քանդում էի պնդացած ձյունը ու նյարդայնացնում Միտկային: … Continue reading Հանգստյան շաբաթ

Հեծանիվը

   Ձմեռային արձակուրդների հետ սկսվեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գյուղ: Գիշերները կարճելու և ինձ հետ խոսելու համար` Օվանեսը գալիս էր մեր տուն: Թիթեղյա տուփից ծխախոտներն էր հանում, հատիկ-հատիկ շարում վառարանի արմունկին` չորացնելու: Հետո ռադիոընդունիչի պտուտակն էր շուռումուռ տալիս, կանգնեցնում հեռուներից եկող մի մեղեդու վրա ու կզակը հենած ձեռնաթաթին` լուռ … Continue reading Հեծանիվը

Հերքելիս

     Առավոտյան, երբ բացեցի դուռը, շեմի տակից սպիտակ նապաստակներ թռան ու ցրվեցին խնձորի այգում: Իսկ մեկը` կախականջը, թռիչքի պահին կպավ արևածաղկի ցողունին (ասում են, թե նապաստակը, երբ սարից ներքև է վազում, գլուխկոնծի է տալիս, ընկնում, որս է դառնում, բայց դեռ ոչ մի նապաստակ սարից ներքև չի վազել, ո՞վ է հնարել այդ պատմությունը): Նա դիպավ … Continue reading Հերքելիս

Հողի դողը

    Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը: Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ: Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղ ների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող … Continue reading Հողի դողը

Ճանապարհորդը

     Կեսօրից հետո եկան, Դանիելին ասացին, որ նախագահը նրան իր հաղթանակի առթիվ կազմակերպած` հանդիսավոր ճաշկերույթի արարողությանը մասնակցելու է հրավիրում։ Սակայն վաղ առավոտյան զանգահարեցին, հայտնեցին, որ հանդիսությունը ոչ թե չորեքշաբթի, այլ ուրբաթ է լինելու։ Դանիելը երեկոյան Վասակի սենյակը մտավ, ասաց, որ միասին գնան։ Նրանք երկար խոսում էին։ Հետո շախմատ շարեցին։ Համակարգիչը դադարներով` երգչախմբի մասնակցությամբ սիմֆոնիաներ … Continue reading Ճանապարհորդը

Նամակ

    Արձակուրդների օրերին քիչ ժամանակ է մնացել: Ուսուցիչների տունը լուռ է: Բոլոր տուն գնացածները դեռ չեն վերադարձել: Մեր մուտքում ես եմ մնացել ու վերևի հարկում` Աստղիկը: Նա էլ մի տասն օրով գնաց ինչ-որ տեղ ու վերադարձավ: Արձակուրդների սկզբին որոշեցի գնալ գյուղ` ձերոնց մոտ, հետո փոշմանեցի, մտածեցի քեզ սպասել, գուցե գաս: Շաբաթը մեկ-երկու անգամ աշակերտները … Continue reading Նամակ

Նամակ՝ Երևան

  «Օ, հոգս մարդկային, Օ, այս արևի տակ որքան անիմաստություններ կան: – Ո՞վ կկարդա սա: – Ահա ա՞յս: ՈՉ ՈՔ: – Դու հավատացա՞ծ ես: – ԵՐԿՈՒՍԸ կամ ընդհանրապես ՈՉ ՈՔ»: ԱՎԼԱ ՊԵՐՍ ՖԼԱԿՍ Հռոմեացի պոետ (34-62թթ.)     Բարև, սիրելիս: Պատասխանե՞լ, թե` չէ, տատանումներիս պատճառով լռությունս շատ երկարեց: Չնայած ահագին ժամանակ անցնելուն, գրում ես, թե … Continue reading Նամակ՝ Երևան

Նարինջը

     Մենք կրակի մոտ էինք նստել, մարդիկ ու առնետներ էին գնում գալիս։ Մարդիկ ցեխոտ, պատառոտված հագուստներով էին, սավանների ու կարպետների մեջ փաթաթած մեռելներ էին տանում։ Մենք՝ Սարգիսը, տղայի հայրն ու ես, արդեն երեք օր է՝ փոխնիփոխ, լինգով երկաթբետոնե սալերին էինք խփում, և սպասում մեզ օգնության դուրս եկած վերամբարձիչներին։ Արդեն երրորդ օրն էր՝ աքլորն ու … Continue reading Նարինջը

Շաբաթ, կիրակի

    Հարութը գիտեր `այլմոլորակայինն ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնայն: Հարութը ցանկանում էր, որևէ պատրվակ բռնելով, տղաներին, բուժքրոջը կարճ ժամանակով սենյակից ինչ-որ տեղ ուղարկել: Այլմոլորակայինն էլ կարծես դիտավորյալ էր այդ պահն ընտրել, որ նրանք էլ ներկա գտնվեին: Տղաները նրա հետ զրուցում էին `թշշացող հանքային սառը ջուր … Continue reading Շաբաթ, կիրակի

Ոսկե ձկնիկը

    Հայրս տասներորդ դասարանի շարադրությունների տետրերն էր ուղղում, Մելանը կանգնել էր սեղանի առաջ` մի ոտքը կարճ էր մյուս երեք ոտքերից, տակը` ծալծլված թուղթ էր դրված, անընդհատ պնդում էր․ «Գնանք խոսենք, գնանք խոսենք»։ Գրիչը դրեց, կիսաբաց պատուհանից լսեց-լսեց փողոցի աղմուկը, հետո ելավ տեղից։ Սկզբում չէին թողնում` ես էլ գնայի, քիչ անց անուշադիր եղան։ Մանուկը ծխելով` … Continue reading Ոսկե ձկնիկը

Ուսուցիչը

   Երկու հարյուր կիլոմետր եկել էինք բեռնատարով, էլի չորս հարյուր կիլոմետր պիտի անցնեինք։ Բեռնատարի երկաթե թափքը հարել էր մեր կողերն, ու մենք ամբողջ մարմնով ջարդոտված էինք։ Բեռնատարը, առանց ընթացքը դանդա ղեցնելու, անցնում էր անկամուրջ գետերի, քարուքանդ փոսերի, անորոշ հոտ արձակող հրկիզված գյուղերի, փոշու եւ ճանապարհի եզրերը բռնած գաղթականների քարավանների միջով։ Ոչ մեկին չէինք վերցնում, առանց … Continue reading Ուսուցիչը

Պաղ քամի

    Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն  ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմիսարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: Սպայի կոչում ստացավ, կամավոր գնաց Աֆղանստան` կռվելու: Այդ օրերին պրոպագանդայի բոլոր միջոցները զօր ու գիշեր խոսում էին այնտեղ ինտերնացիոնալ պարտքը կատարող մեր զորքերի մասին: Հորեղբորս հաստ նոսր բեղերով կինը գնացել էր գյուղխորհուրդ, որպես … Continue reading Պաղ քամի

Պատը

    Երբ օգոստոսյան տապը ամայի դաշտում հասավ մեր մեքենային և մամլիչի նման իջավ նրա վրա, մեր զրույցներն արդեն վաղուց ինքնաբերաբար ընդհատվել էին շրջակա ամայությունից, բլուրների ու դաշտերի խանձված, շագանակագույն տեսքից լուսամուտներից ներս լցվող տաք փոշու խեղդող տհաճությունից։ Մինչև վանքին հասնելը, ուղևորների ծանրությունից հատակը քարերին քսող մեքենան կրկին մի անգամ ջուրը եռացրեց, ու մենք հետապնդող … Continue reading Պատը

Սպասում

    Աղաբեկ տացուիս գյուղի ակումբում դատում էին, իսկ հայրս ամոթից չգիտեր որտեղ թաքնվեր: Երբ փոստատարը եկավ մեր տուն և ասաց. «Աբլականտերը կանչում են», Աղաբեկ տացուս դեռ ձուն էր կլպում ու չէր վերջացրել նախաճաշը: Նրանք փոստատարի հետ տանու ցորենի օղիով «բարի լույս» արին, ու մենք դուրս եկանք: Գյուղացիք աթոռներով, իշոտնուկներով, ով տանը ինչ նստելու հարմարանք … Continue reading Սպասում

Տոթ օր

   Արդեն ութերորդ օրն էր․ զինվորները ապրանքատար գնացքների փոքրիկ կայարանում վագոններից քարածուխ էին բեռնաթափում։ Կայարանամերձ ծառերը անշարժ էին, տերևները օրվա տապից կուչ էին եկել։ Բաց տարածության մեջ գտնվող ամեն մի առարկա բովվում էր ու նվաղում օգոստոսյան արևի տակ։ Զինվորները անընդհատ ծարավում էին, կիսատ էին թողնում աշխատանքը, գնում էին մոտակա աղբյուրը՝ խմելու գոլ ու անհամ ջուրը։ … Continue reading Տոթ օր

Փոխանակություն

    Ամբողջ գիշերը չէինք քնել: Այդ գյուղի երկու հյուսնն ու երեք օգնականները մինչև լույսը բացվելը, երկու դագաղ էին պատրաստել: Ամեն ինչ մանրամասն քննարկել էինք և ամեն մեկն իր անելիքը հստակ գիտեր: Երբ մթի մեջ լույսի ճերմակը նշմարվեց ու դեռ տաք չէր, այդ գյուղից մեկը` սառցակալած գետինը թխկթխկացնելով, գանգուր, հողատարած մառախուղի միջով եկավ: Պատի տակ … Continue reading Փոխանակություն

Քամին ու ճայերը

       Քամին… պաղ քամին մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա…      Սմքեցրել ես ինձ, քամի՛, նույն երգը լսեցնելով: Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ-որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը: … Continue reading Քամին ու ճայերը

Քո դեմքով և նմանությամբ ստեղծվածները

   Նրանց ականանետները լեռներում մեզ կոտորում էին: Շտաբից ռադիոկապով տարաբնույթ և հակասական գեներալական կտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք: Մեր հրամանատարը ռադիոկապի մեջ դարձյալ հայհոյեց նրանց, ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ եք ասում: Գլուխն ինչի՞ համար է, մտածեք»: Քանի որ մութն ընկնում էր, նրանք մեզանից պահանջում էին իջնել լեռներից` առավոտյան լրացուցիչ … Continue reading Քո դեմքով և նմանությամբ ստեղծվածները

LevonKhechoian.com