Կյանքը

      Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում:

1983 թվականին ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1973 թվականից ապրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

1989-1994 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1988 թվականից տպագրվել է հանրապետական մամուլում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով: Լևոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, ուկրաիներեն լեզուներով: 1994 թվականից սկսած՝ տպագրվել է  մոսկովյան «Литературная газета» թերթում, «Дружба  народов», «Лепта» ամսագրերում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը լույս է տեսել 1995թ. (Երևան, «Նաիրի»), իսկ  2002թ.` «Երրորդ որդին, Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»  ժողովածուն (Երևան, «Նաիրի»): 1997 թվականին մասնակցել է, Վաշինգտոնում կայացած, Ասիայի գրողների համագումարին:

1998 թվականին  տպագրվել է  «Литературная Украина» թերթում:

Եվրոպա։ Լևոն Խեչոյան։ «Գրական  ճեպընթաց  ,,ԵՎրոպա-2000,, » :

Արցախ: Ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր: 1989-1994 թվականներ :

      1999 թ. տպագրվել է «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: «Սև գիրք, ծանր  բզեզ» (Երևան, «Նաիրի», 1999 թ,)  գրքի համար 1999 թվականին  արժանացել է  ՀՀ  պետական  գրական  «ՈՍԿԵ  ԵՂԵԳՆ»  մեծ  մրցանակի:

     2000 թ. լույս է տեսել ուկրաիներեն թարգմանված  «Խնկի ծառեր» ժողովածուն` «Гилка  Оливи», Львив, «Феникс»: 2000 թվականի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Եվրոխորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպված «Գրական  ճեպընթաց  ,,ԵՎրոպա-2000,, »  միջոցառմանը:  Շրջագայել է Եվրոպայի 21 քաղաքներով: Մադրիդում, Փարիզում, Կալինինգրադում, Բեռլինում կարդացել է «Պատերազմը և գրականությունը»  զեկույցը: 2001 թվականին  Բեռլինում գերմաներեն լեզվով լույս է տեսել «Europaexpress» ժողովածուն,  որտեղ ընդգրկված է նաև վերը նշված՝ շրջագայության (103 գրողների մասնակցությամբ)  տպավորությամբ  գրված  «Եվրոպայի  երկաթե  ճանապարհներին»  էսսեն: Իսկ այդ նույն  ժողովածուն  2001 թվականին  ռուսերեն  լեզվով թարգմանել և հրատարակել է Մոսկվայի «Радуга» հրատարակչությունը՝ «Литературное расписание Европы»:

     2002 թվականին լույս է տեսել «Տան պահապան հրեշտակը» հեքիաթների ժողովածուն և «Հունիսի 5-ը և 6-ը» պատմվածքների ժողովածուն: 2003 թվականի մայիսի 14–19-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած Հարավային Կովկասի գրողների հավաքին: 2003 թվականի սեպտեմբերին Բեյրութում լույս է տեսել «Հողի դողը» պատմվածքների ժողովածուն: 2004 թվականին «Գրական տապան»` Եվրոպայի գրողները Հայաստանում, ժողովածուում լույս է  տեսել «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն: 2004 թ. Մոսկվայում լույս է տեսել «Знойный день» պատմվածքների ռուսերեն ժողովածուն:

2004 թվականին պարգևատրվել է  «К 100-летию М.А. Шолохова» հուշամեդալով:

Հայաստան: Ծաղկաձոր ։ 2001 թ։ Ձախից աջ․ Գալինա Նույկին , Լևոն Խեչոյան , Գենադի Ժավորոնկով , Անդրեյ Նույկին ։ 

Հայաստան: Ծաղկաձոր ։ 2001 թ։ Ձախից աջ․ Գալինա Նույկին , Լևոն Խեչոյան , Գենադի Ժավորոնկով , Անդրեյ Նույկին ։ 

Եվրոպա: Գերմանիա : 2000 թվական : «Գրական  ճեպընթաց  ,,ԵՎրոպա-2000,, » :

 «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար 2005 թվականին արժանացել է «Հրանտ Մաթևոսյան» արձակի ամենամյա գրական մրցանակի: 2005 թվականին լավագույն պատմվածքի մատենաշարով լույս են տեսել «Ոսկե ձկնիկը» և «Հողի դողը» պատմվածքները: 2006 թվականի մարտին լույս է տեսել «Ձայներ և տեսիլքներ»  ընտրանին: 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ստացել է Թէքէեան Մշակութային միության «Հայկաշէն  Ուզունեան» 2004-2005 թթ. Գրական մրցանակը` «Հունիսի հինգը և վեցը» գրքի համար: 2006 թվականի դեկտեմբերին ստացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական  մշակութային հանդեսի մրցանակը` «Լավագույն արձակ»  անվանակարգում:  2006 թվականի դեկտեմբերին Երևանում լույս է տեսել «CONTEMPORARY ARMENIAN PROSE»  ալմանախն անգլերեն լեզվով, որտեղ ընդգրկված էր «Հողի դողը» պատմվածքը: 2007 թ. լույս է տեսել  «Ангел-хранитель», Ереван, «Наири», 2007 г., հեքիաթների ռուսերեն   ժողովածուն:  2008 թվականի հոկտեմբերին Լոնդոնի «Taderon Press» հրատարակչությունը անգլերեն   լեզվով լույս է ընծայել «Black Book, Weighty Bug» («Սև գիրք, ծանր բզեզ») վեպը:

    2009 թվականի մայիսին Բուխարեստում ռումիներեն հրատարակվել է «Հայ գրողների անթոլոգիա», ընդգրկված է նաև «Ճանապարհորդը» պատմվածքը: 2009 թվականի նոյեմբերին եղել է Լոս-Անջելեսում` UCLA (Յու-Սի-Էլ) համալսարանի հրավերով: 2009 թ. Գերմանիայում լույս է տեսել «Հայ գրողների անթոլոգիա», որում ընդգրկված է  «Երրորդ որդին»  պատմվածքը:

    2011 թ. ապրիլին «Նահապետ» հրատարակչությունը լույս է ընծայել «Փուշը, Հայր, Փուշը» պատմվածքների ժողովածուն:

    2012 թվականին «Срибне слово» հրատարակչությունը լույս է ընծայել «Խնկի ծառեր» գիրքը ուկրաիներեն լեզվով` «Ладановi дерева», Львiв, «Срiбне слово», 2012 г.: 2012 թ. հրատարակության պատրաստեց և նույն թվականին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի` «Ընտրանի»-ն` իր առաջաբանով: 2013 թ. «Անտարես» հրատարակչությունը վերահրատարակեց «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը: 2013 թվականին լույս է տեսել «Պատմվածքների և հարցազրույցների» ժողովածուն (Երևան, Հեղինակային հրատարակչություն):

Հայաստան: Երևան: Լևոն Խեչոյան: Լուսանկարը՝ Հերման Ավագյանի:

Հայաստան: Երևան: Լևոն Խեչոյան:  Լուսանկարը՝  Հերման Ավագյանի :

     2013 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է այն ստանալուց: 2014 թ. փետրվարին հրատարակվել է «Մհերի դռան գիրքը» վեպը («Անտարես» հրատարակչություն): 2015 թ. մարտին Արգենտինայում «Hecho atomico» հրատարակչությունն իսպաներեն լեզվով լույս է ընծայել պատմվածքներ` արցախյան պատերազմի թեմայով:

LevonKhechoian.com